Հայտարարություն՝ իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնը համալրելու նպատակով
Հայտարարություն՝ իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնը համալրելու նպատակով
2023-12-15 15:03:45
22
Հայտարարություն` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը համալրելու նպատակով, (ծածկագիր՝ 70-26.5-Մ2-2)։
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր կամ ուղարկում է snund@ssfs.am էլեկտրոնային հասցեին՝ կայքից ներբեռնելով դիմումի ձևը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Տեսչական մարմին /ք.Երևան, Կոմիտասի պողոտա 49/2, հեռ. 015-40-40-40/ ներքին համար՝ 186/:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 20.12.2023թ.